Foto

Զիդանը գալիս է. Արարատ-Արմենիան հայտարարել է նոր համալրման մասին

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է նոր համալրման մասին։

Երևանյան ակումբի շարքերը համալրել է 27-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Զիդան Բանջաքին։

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Գվինեա-Բիսաուի ազգային հավաքականում։ Նրա վերջին ակումբը եղել է հունական «Պանսերաիկոսը»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի 650 հազար եվրո է։ Զիդանը նախկինում հանդես է եկել պորտուգալական «Ֆեյրենսեում», «Մաֆրայում», «Կազա Պիայում», «Ավեշում», «Բենֆիկա» Բ-ում։