Foto

Եթե Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, նրան սպասում են Մոսկվայում․ Ուշակով

Եթե ​​Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, նրան սպասում են Մոսկվայում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուսաստանը կապահովի Վլադիմիր Զելենսկու անվտանգությունն ու աշխատանքային պայմանները, եթե նա ժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, նշել է Ուշակովը։

«Մենք կապահովենք նրա անվտանգությունն ու անհրաժեշտ աշխատանքային պայմանները», – վստահեցրել է Ուշակովը։