Foto

«Աթենք» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 827 մլն դրամի ներդրում և 40 նոր աշխատատեղ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱԹԵՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել ընկերության արտադրանքը տեղափոխելու համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 827․7 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 1510 աշխատատեղ՝ 392 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 1550-ի՝ 410,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 827․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 124 մլն դրամ։