Բրիտանական Typhoon կործանիչները մասնակցում են Բահրեյնի մարտական գործողություններին՝ Պարսից ծոցում արաբ դաշնակիցների պաշտպանությանը Մեծ Բրիտանիայի աջակցության շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ն:
Կատար ուղարկված չորս կործանիչներից երկուսը հատկացվել են իրանական անօդաչու թռչող սարքերի կալանման գործում Բահրեյնին օգնելու համար։
Բահրեյնի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ հակամարտության սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, կալանվել է 190 անօդաչու և 114 հրթիռ՝ հիմնականում հակաօդային պաշտպանության սեփական միջոցներով։
Երկրի իշխանությունները հայտարարում են, որ իրենց առաջվա նման չափազանց անհրաժեշտ են գործողության փոքր շառավղով հակաօդային պաշտպանության միջոցներ՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար։
Օրերս իրանական անօդաչուն լրջորեն վնասել է Բահրեյնի օդանավակայանի վառելիքի պահեստարանները։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին









