Ինստագրամից հայտնի Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել։
Այս առնչությամբ, Hraparak.am–ի հարցին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են․ «Ապրիլի 28-ին ժամը 23․01-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության մոտ ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով՝ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի կին։
Հանգամանքները պարզվում են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»։









