Foto

ԻՀՊԿ-ն արաբական երկրներին խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չտեղավորել իրենց հյուրանոցներում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) արաբական պետություններին խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չտեղավորել իրենց հյուրանոցներում, իսկ այդ երկրների բնակչությանը՝ խուսափել ամերիկացիների հավաքների վայրերից, որպեսզի իրենք չենթարկվեն Իրանի կողմից հանկարծակի գրոհների վտանգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հետախուզական ծառայության հայտարարության մեջ։

«ԻՀՊԿ-ն արաբ եղբայրներին խորհուրդ է տալիս ամերիկացիներին չտեղավորել հյուրանոցներում և հեռու մնալ նրանց գտնվելու վայրերից», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Ինչպես պնդում է ԻՀՊԿ հետախուզական ծառայությունը, ԱՄՆ-ն «մտադիր է հարևան արաբական երկրների բնակիչներին օգտագործել որպես կենդանի  վահան»։ ԻՀՊԿ-ում հավելել են, որ իրանական ուժերը «կհետևեն ամերիկացիներին, կհայտնաբերեն և հարվածներ կհասցնեն նրանց»: