Foto

Արաղչին հնդիկ գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է BRICS-ի կարևորությունը կայունության հարցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ՝ քննարկելով տարածաշրջանում ընթացող պատերազմական գործողություններն ու անվտանգության մարտահրավերները։

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին հատուկ ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը համաշխարհային կայունության հարցում և կոչ արել միջազգային կառույցներին դատապարտել Իրանի դեմ ուղղված ամերիկա-իսրայելական հարձակումները։

Իր հերթին Ջայշանկարը հույս է հայտնել երկկողմ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ և շեշտել տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղիներ գտնելու անհրաժեշտությունը։