«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ գրառում է արել․
«Շնորհավորում եմ ազատ ու անկախ հայերին անսակարկելի տոնի կապակցությամբ
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՌՉԱԿՎԵՑ Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը![]()
Մեր պետականության հիմնադիր նախահայրերն իրենց կուռ կամքով, արյամբ ու քրտինքով ընծայեցին մեզ անկախ պետության քաղաքացի լինելու հնարավորությունը![]()
Անկախության հռչակագիրն ԱՆԱՆՑ ու անժամկետ փաստաթուղթ է, որով նախանշվել են մեր պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները եւ մեկնարկել սահմանադրականության ու սահմանադրական մշակույթի ձեւավորումը։
Անկախության հռչակագրի արդիականության օրակարգը, բովանդակային բառախաղերը, քաղաքական մոտիվներով անդրադարձերը նռնակ են առ մեր անկախություն եւ պետականության գոյ։
Այսօր մաղթում եմ մեզ ուշիմություն, ողջախոհություն, սթափություն ըւ եղբայրական միասնականություն, քանզի թշնամու ճանկերը հասել են մեր ողնաշարին![]()









