Foto

ԱՄՆ-ն ունի զինшմթերքի անսահմանափակ պաշարներ և շատ ժամանակ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իրանի հետ հակամարտությանը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աննախադեպ կրակային հզորություն, զինամթերքի անսահմանափակ պաշար և բավարար ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք ունենք աննախադեպ կրակային հզորություն, զինամթերքի անսահմանափակ պաշար և շատ ժամանակ»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։

Նրա խոսքով՝ Իրանի նավատորմը և ռազմաօդային ուժերը ոչնչացված են, ԱՄՆ-ն շարունակում է իրանական հրթիռների, ԱԹՍ-ների և մնացած ամեն ինչի ոչնչացումը, իսկ իրանցի առաջնորդները ջնջված են երկրի երեսից։

Թրամփը սխալ է անվանել ամերիկյան New York Times թերթի այն ենթադրությունը, թե ԱՄՆ-ն չի հաղթում Իրանի հետ հակամարտությունում։