Foto

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ են տոնել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Գարբոյանը հաղթել է պորտուգալացի Լեոնարդո Ալմեիդային, իսկ Չալոյանը՝ ուկրաինացի Դմիտրի Լովչևսկուն։

Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։

Սեպտեմբերի 21-ին ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ։