Foto

Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ:

Տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ: Զովունու 30-րդ փողոցում թմրանյութի փաթեթ տեղադրելիս ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին Աբովյանի և Բյուրեղավանի բնակիչ 26-ամյա երիտասարդները:

Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթ` ընդհանուր մոտ 27 գրամ քաշով: Նա ընդունել է, որ փաթեթներում մարիխուանա է, այն ձեռք են բերել համացանցի միջոցով և գումարի դիմաց պետք է տեղադրեին Զովունիում:

Բյուրեղավանցի երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են: