Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են 42-ամյա Թերմինե Փ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 58-ամյա Արմեն Պ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։









