Foto

Երևանի և Դոնի Ռոստովի միջև իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր մի շարք ոլորտներում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի հետ:

«Երևանի և Դոնի Ռոստովի միջև տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր մի շարք ոլորտներում:

Երկու քաղաքների միջև առկա է լայն դաշտ գործակցության նոր ուղղություններ ընդգրկելու և համատեղ ծրագրերը թարմացնելու համար, որոնք կնպաստեն մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը»,-նշել է Ավինյանը։