Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտանբերման թիվն աճել է 18.1 տոկոսով, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Իրավապահ համակարգի կողմից ձենարկված աշխատանքների արդյունքում, 9 ամսվա հաշվարկով, առգրավվել ու ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ նույն ինն ամսվա ժամանակահատվածի դրությամբ»,- նշեց նախարարը։
Նախորդ 9 ամսվա կտրվածքով շրջանառությունից հանվել էր շուրջ 205 կգ թմրամիջոց։









