«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ.Աղբյուրակ թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:









