Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը` «Ա լիգա»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշրջանի 2025/26-ին մասնակցում է 6 թիմ` «Արթիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Օլիմպավան», «Էրեբունի», «Հատիս»: Մեկնարկային տուրում «Ուրարտու»-ն 91:68 հաշվով առավելության է հասել «Արթիկ»-ի նկատմամբ: ԲԿԱՄ-ն զիջել է «Օլիմպավան»-ին 61:83 հաշվով: «Հատիս»-ն առավելության է հասել «Էրեբունի»-ի նկատմամբ` 105:74 հաշվով:
Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 8-9-ին:









