Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Գործակալության զրուցակիցը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է:
«Այս պահին խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, այլ ոչ թե սահմանի կոնկրետ բացման։ Այդ հարցը կախված կլինի գործընթացից, կոնկրետ ժամկետներ դեռ չկան», - ասել է պարբերականի աղբյուրը։









