Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․
«Հափշտակություն պետական մակարդակով
Նորամուծ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգն Արցախից տարհանված աղջկա քարտից ինքնաշխատ եղանակով քաշել է ամբողջ աշխատավարձը և նույնիսկ մինուս գրանցել քարտային հաշվին։
Պատասխանատու մարմինները դա բացատրում են «տեխնիկական խնդիրներով», սակայն մինչ այս պահ հարցը լուծված չէ։
Եվ թող ոչ ոք չմտածի, թե խնդիրը համակարգից սխալ օգտվելու հետևանք է։
Խոսքն իմ օգնականի մասին է, ով համակարգի ներդրման առաջին օրերից էլեկտրոնային եղանակով ներկայացրել է հարյուրավոր հայցեր և տիրապետում է դատավարության էլեկտրոնային համակարգին նույնիսկ ավելի լավ, քան ես»,- գրել է նա։