Երևանը Թբիլիսիի հետ դեռ քննարկում է նավիգացիոն կապարակնիքների հարցը, որոնք ներմուծվում են ԵԱՏՄ լոգիստիկայի դյուրացման համար, հայտարարել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը:
Ռուսաստանը չի կարող կարգավորել այդ հարցը Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, նշել է նա։
«Այն դեպքում, եթե միության անդամ չհանդիսացող երկրների տարածքով կապարակնիքների անարգել տեղաշարժման վերաբերյալ նման պայմանավորվածությունները դրականորեն չավարտվեն, մենք կպատրաստենք պահեստային տարբերակներ։ Մենք դեռ 2,5 ամիս ունենք, որպեսզի փորձենք գործընկերների հետ պայմանավորվել։ Եթե ոչ, ապա առաջարկել համապատասխան աշխատանքային սխեմա», — ասել է Դավիդովը։
Աղբյուրը՝ alphanews.am