Foto

Եկեք այսօր շնորհավորենք Զատկի տոնի առթիվ այն մարդկանց, ում հետ երկար ժամանակ շփում չենք ունեցել. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շնորհավորել է Սուրբ Զատկի առթիվ։

«Եկեք այսօր շնորհավորենք Զատկի տոնի առթիվ այն մարդկանց, ում հետ երկար ժամանակ շփում չենք ունեցել, ումից մի քիչ նեղացած ենք, ում հետ ժամանակին լավ շփում ենք ունեցել, այսօր ոչ։

Շնորհավորենք իրար և բարիշենք։ Սա կլինի ամենամեծ նվերը և ամենամեծ առաքինությունը, խորհուրդը այս տոնի առիթով»,– ասել է նա։