Իրանն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնի նավթաքիմիական Gulf Petrochemical Industries ընկերության արտադրական օբյեկտներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Բահրեյնի լրատվական գործակալությունը։
«Որոշ արտադրական ստորաբաժանումներ ենթարկվել են իրանական ԱԹՍ-ների գրոհի, ինչը հանգեցրել է հրդեհի։ Հրդեհն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցվել և մարվել է, տուժածներ չկան։ Մասնագետները գնահատում են հասցված նյութական վնասները»,- հայտարարել են ընկերությունից։









