MLS-ի կանոնավոր առաջնության տնային խաղում «Ինտեր Մայամին» միավորները կիսել է «Օսթինի» հետ։
Մայամիում կայացած գոլառատ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակ են դարձել թիմի աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, իսկ հյուրերի կազմում աչքի են ընկել Գիլյերմեն և Ջեյդեն Նելսոնը։
38-ամյա արգենտինացին դարձել է գոլի հեղինակ արդեն 4-րդ խաղում անընդմեջ։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղում Մեսսին իր ակտիվում ունի արդեն 5 խփած գնդակ։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Օսթինը» 6 միավորով Արևմուտքում 12-րդն է։
Ապրիլի 11-ին «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ կընդունի «Նյու Յորք Ռեդ Բուլզին», իսկ «Օսթինը» նույն օրը տանը կմրցի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ։









