Foto

Վարույթն իրականացնող մարմինը չի իրազեկել Մերձավանի սպանության գործով ԴՆԹ եզրակացության մասին

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․

«Հարգելի լրագրողներ մի հարցրեք, թե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝  իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները:

Ցավոք չեմ կարող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին:

Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով, միայն մամուլից եմ տեղեկացել որ ստացվել է Նարեկ  Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը»: