Գազայում ամերիկյան զորքեր չեն լինի, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը։
«ԱՄՆ նախագահը սա հստակեցրել է, և մեր բոլոր ռազմական ղեկավարները հաստատել են դա։ Մենք կարող ենք միայն օգնել լուծել հակամարտությունը։ Կարող ենք միավորել Ծոցի երկրներին, Իսրայելին, Թուրքիային և Ինդոնեզիային, որպեսզի նրանք իսկապես միասին աշխատեն երկարատև խաղաղության հասնելու համար։ Միակ իրական միջնորդը Միացյալ Նահանգներն է, և հենց դա է այն դերը, որը մենք կխաղանք», - ասել է ԱՄՆ փոխնախագահը Իսրայելում կայացած մամուլի ասուլիսում։