Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Օարիջանին երեքշաբթի ընդունել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանային համագործակցությունը։
Լավրենտևը երկուշաբթի Թեհրանում Իրանի ԱԳՆ-ում հանդիպել է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սիրիայի նոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան այցելել է Մոսկվա։ Նա Կրեմլում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։