Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվում են՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ: