Foto

Կոտայքի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին Երևանի Բագրատունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով 9 փաթեթ՝ ընդհանուր 11,30 գրամ քաշով, և տելեգրամյան ալիքների հասցեների գրառմամբ թղթեր։

Երևանի բնակիչ 34-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն: