Foto

Հայաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում

Հայաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

«Համրուն Սպարտանս» – «Լոզան» խաղի մրցավարը կլինի Հենրիկ Նալբանդյանը, եզրերում նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Տեսաօգնականը Զավեն Հովհաննիսյանն է, նրա օգնականը՝ Յուրա Մահտեսյանը: 4-րդ պաշտոնյան Աշոտ Ղալթախչյանն է։

Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին: