Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը չի կալանավորվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք, որ Վարուժան Ներսիսյանը է հոկտեմբերի 17-ին՝ փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չի բավարարել, Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ձերբակալվել էր նաև նրա որդին։