Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարան՝ իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու խնդրանքով: Դատարանը բավարարել է միջնորդությունը, ինչի կապակցությամբ հայտարարվել է կարճատև ընդմիջում։ Ընդմիջումից հետո Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբանից, քանի որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատական գործընթացից:
Աղբյուրը՝ 24news.am