Foto

Ձերբակալություններ՝ Արաբկիրի թաղապետարանում

Այսօր Արաբկիրի թաղապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել։

Հակակոռուպցիոն կոմիտեից Euromedia24-ին հայտնել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեղադրանքներով: