2026-ին կոալիցիոն կառավարության տարբերակը հնարավոր է, ընդդիմադիր դաշտում ռեսուրս կա։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Պետք չէ վախենալ անհավանական կոալիցիաներից ու դաշինքներից, դրանց հիմքերը տեսնում եմ։ Նոր ուժեր, նոր իդեաներ կան՝ «Մեր ձևով»-ը, Թաթոյանի ուժի, Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին»-ը լավ հարթակներ են, լավ նախագծեր են։
Այսօրվա առկա ուժերով չեն սահմանափակվելու ԱԺ մտնողները, կա ռեսուրս։ Այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Իշխանության ավանդական թեզերն արդեն չեն աշխատում ու չեն աշխատելու։ Վստահ եմ, որ կոալիցիոն կառավարության տարբերակը հնարավոր է, Հայաստանին նման կառավարում է պետք։ Միանձնյա կառավարում պետք չէ, լուրջ պրոբլեմներ կունենանք»,- նշել է Հովհաննիսյանը։
Հարցզրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․