Foto

Բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները

Բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները, լարված իրավիճակ է ստեղծվել։ Ավելի վաղ Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունել էին, սակայն վարորդները դժգոհ էին մնացել հանդիպումից։

Բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, նրանք պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա: Նրանք մտադիր չեն բաց թողնել արտասահմանյան բեռնատարները, քանի դեռ չի լուծվել իրենց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցը։