Foto

Ես չեմ ասել՝ Ուկրաինան կհաղթի, ես ասել եմ՝ հաղթելու հնարավորություն ունի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր լավատեսությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես կարծում եմ՝ մենք կհասնենք դրան։ Բայց ամեն ինչ շատ վատ ստացվեց, քանի որ երկու առաջնորդներն անկեղծորեն ատում են միմյանց... Նրանք միմյանց ատում են ամեն ինչից շատ, և դա փոքր-ինչ բարդացնում է իրավիճակը»,- նշել է նախագահը։

Երբ նրան հարցրել են՝արդյոք նա հավատո՞ւմ է, որ Ուկրաինան դեռևս ունակ է հաղթել պատերազմում, ինչպես նա նշել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո, Թրամփը պատասխանեց. «Նրանք դեռ կարող են հաղթել։ Ես չեմ կարծում, որ նրանք կհաղթեն, բայց նրանք դեռ կարող են հաղթել։ Ես երբեք չեմ ասել, թե  նրանք կհաղթեն։ Ես ասել եմ, որ նրանք կարող են հաղթել։ Ամեն ինչ կարող է պատահել։ Գիտեք, պատերազմը շատ տարօրինակ բան է»։