Հոկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Ա․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Մ․-ի վարած «Hyundai» ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Մ․ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։