Foto

Եթե այդքան արդա՞ր եք՝ մի գրառում էլ արեք ձեր կոռուպցիոն բուրգի մասին․ Մարուքյանը՝ ՔՊ-ականներին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես, որ կաշառակերության դեմ էի պայքարում, դուք՝ Ռուբեն ու Վահագն, դեռ տարբեր կուսակցություններում ձեզ էիք փնտրում։
Մարդ չի հասկանում՝ ինչի՞ց եք հրճվում։ Այս այլանդակության վրա՞ եք ուրախանում: Լու՞րջ…

Եթե այդքան արդա՞ր եք՝ մի գրառում էլ արեք ձեր կոռուպցիոն բուրգի մասին։ Մոռացե՞լ եք, որ կոռուպցիոն գործը բացվում է, հետո Հայոց ցեղասպանության ուրացման գործում «մեծագույն ավանդի» դիմաց փակվում։ Հանդարտվեք ու հանգիստ սպասեք ձեր հերթին․ ԱԹՍ-ները ձեր վրա էլ են աշխատում»,- գրել է նա։