Foto

Վարդան Ղուկասյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան

Վարդան Ղուկասյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

«Նկարագրության մեծ մասը վերաբերում է 2024–ի դեկտեմբեր, 2025–ի փետրվար ամիսներին։ Այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը համայնքապետ չէր։ 6-7 դրվագից միայն մեկն է վերաբերվում Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,–ասաց նա։

Լրագրողների հարցին, թե քիչ առաջ ում համար Շտապ օգնության խումբ եկավ կոմիտե, պաշտպանն ասաց․ «Հնարավոր է Վարդան Ղուկասյանի համար են եկել, քանի որ առավոտյան իրեն լավ չէր զգում»։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։