Foto

Մանկավարժականի ռեկտորը մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառք ստանալու մեջ

24News-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 24News-ը գրել էր, որ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի այլ աշխատակիցներ:

Մեր ունեցած տեղեկություններով Գևորգյանը ենթադրյալ կաշառք տալ/ստանալու գործով է ձերբակալվել: Այս պահին դեռևս պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:

Մերի Մանուկյան