Foto

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի։

Սրբուհի Գևորգյանի պաշտպան Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը․ «Կիրառվի այլընտրանքային խափանման միջոց»։ Փաստաբանի խոսքով՝ Գևորգյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ռեկտորի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը։