Foto

Ժողովրդավարության բաստիոն չկա, կա шտելության բաստիոն. աջակցում ենք քաղբանտարկյալներին. Շարմազանով

Մենք այստեղ ենք աջակցելու քաղաքական բանտարկյալներին, թե՛ ազգային բարերար Սամվել Կարապետյանին, թե՛ սրբազաններին, հոգևոր հայրերին և մեր գործընկերներին: Եվս մեկ անգամ ուզում ենք ապացուցել, որ Հայաստանը հազարավոր կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից, որևէ ժողովրդավարության բաստիոն չկա: Կա ատելության բաստիոն, կա ադրբեջանացման բաստիոն, կա բռնատիրության բաստիոն: Այս մասին «Մեր ձևով» շարժման հանրահավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա խոսեց նաև կալանավորված հոգևորականների մասին:

«Եկեղեցու արժեզրկման գործընթացը, կապիտուլիանտների ռեժիմը, սկսել է դեռևս 2018 թվականին, իրենց չարիքի հեղափոխության ընթացքում: Ակնհայտ է՝ երբ մեր եկեղեցին պաշտպանեց ազգային շահերը և Արցախի կապիտուլացիայից հետո հորդորեց հրաժարական տալ, լավ ճանաչելով սրանց, բնականաբար պետք է հարմար առիթ գտնեին և հարձակվեին եկեղեցու վրա»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: 

Նա հավելեց, որ պետք է պաշտպանել ազգային ինքնությունը և, որ միայն ազգային օրակարգով հնարավոր Հայաստանի ադրբեջանացումը կանխել: