Foto

Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելել է Ազգային պատկերասրահ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան իր հագեցած պաշտոնական ծրագրի շրջանակում իրականացրել է նաև ոչ պաշտոնական այց Հայաստանի ազգային պատկերասրահ։ Այս մասին հայտնում են Ազգային պատկերասրահից։

Թագուհին շրջել է պատկերասրահի որմնանկարների սրահներով, ծանոթացել հայկական հին և միջնադարյան արվեստի արժեքավոր նմուշներին։