Foto

Մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ

Մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 20 մլն. դրամ գրավ, պրոռեկտորի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` հաշվի առնելով, որ վերջինս խոստովանական ցուցմունք է տվել։ 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեկտորին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է: Ընտրվել է երեք համակցված խափանման միջոց:

Հիշեցնենք, որ 24News-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

Մերի Մանուկյան