Ֆիլիպինների ափերի մոտ 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան քաղաքից (Մինդանաո կղզի) 105 կմ արևելք, որն ունի մոտավորապես 309,000 բնակչություն։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 55 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։