Foto

«Մեր ձևով» շարժման՝ կուսակցություն դառնալու պահից Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը. Արամ Վարդևանյան

«Մեր ձևով» շարժման՝ կուսակցություն դառնալու պահից Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը, ԱԱԾ շենքի մոտ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված Սամվել Կարապետյանի և հոգևորականների:

Ելույթ ունեցողներին իրենց խոսքում ընդգծել են եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել, որ երկրում այլևս չպետք  է քաղբանտարկյալներ լինեն:

Հանրահավաքի մասնակիցներն այնուհետև երթով շարժվել են ԱԱԾ-ի շենքի մոտ: