Foto

Ձեռքներդ հեռու քաշեք մեր եկեղեցուց. պահանջում ենք` ազատությո՛ւն Սրբազաններին, քաղբանտարկյալներին, Սամվել Կարապետյանին. Ալեքսանյան

Այսօր այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր հաշտ չեն կատարվող անօրինությունների հետ, մենք բոլորս մեր ներկայությամբ հիմա կանգանծ ենք մեր քաղբանտարկյալնների մեջքին և գծում ենք կարմիր գծեր: Այս մասին այսօր  «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

«Այս իշխանությունը չունի կարմիր գիծ, և այդ գծերը սահմանում է հայ ժողովուրդը, իր դիմադրությամբ, և հիմա պահանջում ենք ձեռքներդ հեռու քաշեք մեր եկեղեցուց: Պահանջում ենք ազատություն՝ սրբազաններին, քաղբանտարկյալներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին»,- իր խոսքում ասել է Ալեքսանյանը: 

Նա հավելել է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավրություն չեն տիրապետում իրավիճակին: Ժողովուրն ատում է նրանց, ատում է ժողովրդի հույսն արթնացնելու և չարդարացնելու համար: Ատում է ոչ մի թիզական դիրքավորման համար և Արցախը հանձնելու համար: Ատում է ժողովրդին տուգանքի «մատերիալ» սարքելու համար, իսկ այսօր արդեն՝ բոլորիս սրբություններին դեմ գնալու համար»:

«Վեհափառի և եկեղեցու դեմ արշավն այլևս տեսական կանխատեսում չէ, մեղսավոր հրահանգըը կարող է հնչել ամեն րոպե, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք լինելու մեր եկեղեցու կողքին: Եկեղեցին քար ու պատ չէ, եկեղեցին մեր ազգի ոգին է, և ով գնում եկեղեցու դեմ, գնում է իր ազգի դեմ»,- հայտարարել է Ալեքսան Ալեքսանյանը: