Foto

Քաղաքացին ահազանգել է, որ Սպիտակի քաղաքապետն իրեն հարվածել է եւ հայհոյել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քաղաքացին ահազանգել է, որ Սպիտակի քաղաքապետը բռնություն է կիրառել իր նկատմամբ։
Ըստ աղբյուրի, հոկտեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գագիկ Է.-ն և հայտնել, որ Սպիտակ խոշորացված համայնքի Քարաձոր բնակավայրում ջրագծման աշխատանքներ են կատարվել, սակայն իրենց տուն ջուր չի գալիս, ինչի համար ինքը բողոքել է, սակայն ոչ մի դրական արդյունք։ Գագիկ Է.-ն հայտնել է նաև, որ ինքը իր կնոջ հետ Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ի հետ խնդրին ծանոթանալու համար նույն օրն այցելել է Սպիտակի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Քաջայր Նիկողոսյանը տեսել է իրենց և ինքը ցանկացել է քաղաքապետին խնդրի մասին տեղեկացնի առանձին, ինչից հետո քաղաքապետը հարձակվել է իր վրա և հնչեցրել հայհոյանքներ։
Արդեն ոստիկանության Սպիտակի բաժնում վերջինը հայտնել է, որ քաղաքապետը վիճաբանության ընթացքում 3 անգամ ոտքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այդ ընթացքում էլ իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քաղաքացու և քաղաքապետի հետ միջադեպը տեղի է ունեցել նրա ոստիկանություն ահազանգելուց օրեր առաջ։

Դեպքի փաստով էլ Սպիտակի քննչական բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։