Foto

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ Ձեր ունեցած պետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս. Փաշինյան

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ Ձեր ունեցած պետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մի րոպե մի բան ասեմ» շարքի 8–րդ տեսանյութում։

«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը: Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ, իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, պետք է սերտենք մեր պատմությունը: 

Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը: 

Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայաստանը:

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը՝ ՀՀ-ն, մի՛ դարձրեք պատմական Հայաստանի մաս, և հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և Չորրորդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,- ասել է նա տեսանյութում։