Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Արման Մրտեյանը երրորդ անգամ դարձել է աշխարհի փոխչեմպիոն։
Մրտեյանը նաև բազկամարտի Եվրոպայի յոթակի չեմպիոն է և հանդես է գալիս մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։
Նշենք, որ բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 59 երկրի ներկայացուցիչներ։