Foto

Ավելի քան 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը. մեր հաղթանակին մնացել է 2 ամիս. Նաիրի Սարգսյան

Մեր հաղթանակին մնացել է 2 ամիս.

Ավելի քան 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ՊԵԿ հարկային մարմնից ստացել ենք մեր հարցման պատասխանը, որտեղ նշվում է, որ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ 31.08.2025 թ.-ի դրությամբ 2024 թ.-ի համար տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակում հայտարարագիր ներկայացրել է 94,382 անձ։

Նշենք, որ ըստ մեր հաշվարկների՝ այդ թվից ավելի քան 60,000 անձ պարզապես կրկնել է նախորդ տարվա պարտադիր հայտարարագրումը՝ որպես կազմակերպությունների սեփականատերեր կամ իրական շահառուներ։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի նոր հայտարարագիր լրացրել է ընդամենը շուրջ 34,000 քաղաքացի։

Եվ ահա ամենակարևորը․ նույնիսկ պետական մակարդակով գործադրված այսքան ճնշումների պայմաններում իշխանություններին չհաջողվեց հատել մեր կանխատեսած շեմը, որովհետև ժողովուրդը շատ լավ գիտակցում է՝ սա իր գրպանը մտնող, իրեն ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ, հասարակության վրա ԲՌՆՈՒԹՅՈՒՆ գործադրող, ՎԵՐԱՀՍԿՈՂ գործիք է։

Սիրելի՛ ժողովուրդ,

դուք եք այս պայքարի իրական հաղթողները։ Ձեր վճռականությունը, ձեր համառությունը և միասնական կամքը ամենախիստ հաշվարկներից էլ ուժեղ են։

Շարունակե՛ք չհանձնվել, չընկրկել։

Հիշեցնեմ, որ ցանկացած սպառնալիքի կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անվճար խորհրդատվական հեռախոսահամարներով․

Համապետական և Երևան

011 65 96 96

043 09 00 07

043 00 30 60

096 43 43 43

Գյումրի

098 08 85 58»-, նշել է նա: