Foto

Մեկ քայլ անգամ հետ չենք կանգնի Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքներից․ Էրդողան

Երուսաղեմը աշխարհի երկու միլիարդ մուսուլմանների ընդհանուր ժառանգությունն է։


Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արտաքին գործերի նախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։


«Մենք՝ մուսուլմաններս, մեկ քայլ անգամ հետ չենք կանգնի Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքներից», - ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։


Նա նաև նշել է, որ կշարունակեն աջակցել «Գազայի ճնշված ժողովրդին, որը պայքարում է Իսրայելի դաժան հարձակումների տակ գոյատևելու համար»։

lurer.com